Իլզե Այգներ
Իլզե Այգներ գերմ.՝ Ilse Aigner | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1964[1][2][3][…] (59 տարեկան) |
Ծննդավայր | Ֆելդկիրխեն Վեսթերհամ, Ռոզենհայմ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի և կաթոլիկություն[4] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և տեխնիկ |
Զբաղեցրած պաշտոններ | Federal Minister of Food and Agriculture?, Federal Minister of Food and Agriculture?, Գերմանական Բունդեսթագի անդամ, Member of the Landtag of Bavaria?, Member of the Landtag of Bavaria?, President of the Landtag of Bavaria?, Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ և Q65350985? |
Կուսակցություն | Բավարիայի քրիստոնեա-սոցիալական միություն[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Q19969620?[7], First Merkel cabinet? և Second Merkel cabinet? |
Կայք | ilse-aigner.de |
Ilse Aigner Վիքիպահեստում |
Իլզե Այգներ (գերմ.՝ Ilse Aigner; դեկտեմբերի 7, 1964[1][2][3][…], Ֆելդկիրխեն Վեսթերհամ, Ռոզենհայմ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի պետական և քաղաքական գործիչ, Բավարիայի լանդտագի նախագահ։ 1998-2013-ական թվականներին եղել է Բունդեսթագի անդամ և 2008 թվականի հոկտեմբերից մինչև 2013 թվականի սեպտեմբերը եղել է պարենամթերքի, գյուղատնտեսության սպառողների իրավունքների պաշտպանության նախարար։ 2013-2018-ական թվականներին եղել է վարչապետի տեղակալ և Բավարիայում էկոնոմիկայի, ԶԼՄ-ների, էներգետիկայի և տեխնոլոգիաների նախարարը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1981 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1988-1990-ական թվականներին հաճախել է տեխնիկական դպրոց[8]։ Այնուհետև մինչև 1994 թվականը նա աշխատել է Eurocopter Group-ում՝ որպես ուղղաթիռների համար էլեկտրական համակարգի կատարելագործող։
1983 թվականին նա դարձել է Գերմանիայի երիտասարդական խորհուրդ կազմակերպության անդամ, իսկ 1985 թվականին՝ քրիստոնեական-դեմոկրատական միության անդամ։ 1995 թվականից եղել է միության խորհրդի անդամ և 2007 թվականին որպես քարտուղար ընտրվել է կուսակցության նախագահությունում։
1994-1998-ական թվականներին եղել է Բավարիայի լանդտագի անդամ։ 2013 թվականի սեպտեմբերին նորից ընտրվել է լանդտագում։
2013 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 5-ը եղել է Բավարիայի վարչապետի, ԶԼՄ-ների, էներգետիկայի և տեխնոլոգիաների, էկոնոմիկայի նախարարի տեղակալ։
2018 թվականի նոյեմբերի 5-ից եղել է Բավարիայի լանդտագի նախագահ։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1995 թվականից եղել է գերմանական կառնավալների լիգայում Վերին Բավարիայի հողային միության փոխնախագահ (Bund Deutscher Karneval e.V.)։
- 2004 թվականից եղել է Մյունխենում Գերմանիայի թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։
- 2001 թվականից մինչև 2009 թվականը եղել է Բավարիայի կարմիր խաչի նախագահ։
- 2009 թվականից եղել է Իրշենբերգի մանկատան հոգաբարձուների միության նախագահ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://www.bayern.landtag.de/abgeordnete/abgeordnete-von-a-z/profil/ilse-aigner/
- ↑ https://www.nabu.de/news/2012/15410.html
- ↑ Bairische Sprachwurzel geht an Ilse Aigner — Süddeutsche Zeitung, 2022.
- ↑ https://dip21.bundestag.de/dip21/btd/14/089/1408900.pdf — P. 360.
- ↑ [1] կենսագրություն։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իլզե Այգների պաշտոնական կայք (գերմ.)
- Ռուսաստանում Բավարիայի ներկայացուցիչ Արխիվացված 2020-08-06 Wayback Machine (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլզե Այգներ» հոդվածին։ |
|